Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Է հանրության առջեւ հայտնվել պաշտպանական դիմակով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ Է կրել: Դա տեղի Է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում, որը հրապարակել Է Focus Online հրատարակությունը, նա Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակ հագած կանգնած Է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ:

Հունիսի 29-ին Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել Է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առեջեւ պաշտպանական դիակով չի հայտնվում: Մերկելը պատասխանել Է, թե պահպանում Է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի եւ քթի պաշտպանություն հարկաոր չԷ: Ըստ որում նա հավելել Է, որ դիմակ Է կրում, երբ գնում Է գնումներ կատարելու, ինչպես նաեւ ամբողջությամ վերցված հետեւում Է համավարակի պայմաններում «գործողությունների հանձնարարված կարգին»: Մերկելը նաեւ նշել Է, որ հետագայում «տակավին կլինեն» իրեն դիմակով տեսնելու «հնարավորություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին