Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակածների թիվն աճել Է ավելի քան 20 հազարով

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 20 903-ով եւ հասել 625 544-ի: Ինչպես հուլիսի 3-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, 24 ժամում մահացածների թիվն ավելացել Է 379-ով եւ հասել 18 213-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների թվի օրական աճը Հնդկաստանի համար դարձել ռեկորդային համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, նախորդ ռեկորդը սահմանվել Էր հունիսի 28-ին (ավելի քան 19,9 հազար): Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում բուժվում Է 227 439 հիվանդ, առողջացել Է 379 892-ը: Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված ախտահարվածների թվի աճը բացատրվում Է ոչ միայն հիվանդության տարածմամբ, այլեւ այն հանգամանքով, որ երկրում մշտապես աճում Է կորոնավիրուսի համար կատարված թեստերի քանակը: Անցած օրը Հնդկաստանում կատարվել Է 241 576 նման թեստ:

«Երկրում COVID-19-ի (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության – ծանոթ. խմբ.) համար թեստավորվածների ընդհանուր թիվը շուտով կհասնի 10 միլիոնի: Դա հնարավոր Է դարձել Հնդկաստանի կառավարության կողմից բոլոր խնդիրների վերացման շնորհիվ: Ներկայումս Հնդկաստանում կա 1 065 լաբորատորիա, որտեղ նման թեստեր են անում»,- նշվել Է նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին