Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Anadolu գործակալությունը:

«Աքարը եւ Գյուլերը Լիբիա են ժամանել այն գործունեությանը ծանոթանալու համար, որը կապված Է ավելի վաղ կնքված հուշագրերի հետ»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին ունեցած ելույթի ընթացքում հաստատել Է, որ պաշտպանության նախարարն այցով գտնվում Է Տրիպոլիում:

Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը վերահսկում Է Տրիպոլին ու երկրի արեւմուտքի տարածքները եւ աջակցություն Է ստանում Թուրքիայի կողմից, եւ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Լիբիայի ազգային բանակի միջեւ, որին քաղաքական աջակցություն Է ցուցաբերում Եգիպտոսը:

Արդեն ավելի քան մեկ տարի Հաֆթարիի բանակը փորձում Է հետ գրավել Լիբիայի մայրաքաղաքը: Հակամարտության երկու կողմերը հայտարարում են, որ հակառակորդները զենքի եւ կենդանի ուժի օգնություն են ստանում դրսից:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի ուժերը հաղորդել են Տրիպոլիի համար ճակատամարտում զգալի հաջողությունների մասին եւ հայտարարել հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին՝ հսկողություն հաստատելով Սիրտ քաղաքի եւ մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած այլ տարածքների վրա:

2019 թվականի նոյեմբերի վերջին Էրդողանը եւ Սարաջը հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եւ ծովային գոտիներին վերաբերող փոխըմբռնման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին