Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Արցախի նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ պաշտպանության  նախարար Ջալալ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և համատեղ ջանքերով մինչև 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել: Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչև տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ  անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման և այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով:   

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին