Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Դիմորդների ընդունելության քննությունները մեկնարկելու են 47 քննական կենտրոններում

 Հայաստանի 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի են ունենալու բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Քննական կենտրոններից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում։ Ամենահագեցած օրը լինելու է հունիսի 6-ը, այդ օրը ամենաշատ դիմորդներն են մասնակցելու քննությանը»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը հորդորեց դիմորդների ծնողներին և ուղեկցողներին  հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից քննական կենտրոնների մոտ։

«Վստահ եմ, որ ձեր երեխաները ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի թող ուղեկցի դիմորդներին և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի այդ տարածքը։ Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության և մարզային իշխանությունների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստելու համար»,- ասաց նախարարը։

Հուլիսի 2-ին հանրապետությունում մեկնարկելու են միասնական քննությունները։ Առաջինն անց է կացվելու օտար լեզու առարկայից (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն), հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին