Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

Հարավային Կորեան սկսել Է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հակահամաճարակային միջոցառումների կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Կվոն Չժուն Ուկային:

«Շիճուկաբանական հետազոտությունները կատարվում են 3055 մարդկանց արյան նմուշների վրա՝ իմանալու համար, թե քանի մարդ իմունիտետ ունի նոր կորոնավիրուսի նկատմամբ»,-գործակալությունը մեջբերում Է պաշտոնյայի խոսքը:

Նա նաեւ ընդգծել Է, որ հակամարմինների հետազոտություններն անցկացվելու են երկու ամիսը մեկ անգամ՝ մինչեւ այս տարվա վերջը, որից հետո արդյունքները կընդհանրացվեն եւ կհրապարակվեն փորձագետների կողմից ստուգվելուց հետո: Հունիսի 30-ին Հարավային Կորեան մեկ օրում գրանցել Է COVID-19-ի 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվg աճել Է մինչեւ 12 հազար 800, ապաքինվել Է 11 հազար 537-ը: Մահացածների թիվը կազմում Է 282 մարդ: Ընդամենը Հարավային Կորեան կորոնավիրուսով վարակվածությունն ստուգել Է արդեն գրեթե 1,27 միլիոն մարդու մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին