Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

COVID-19. ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ դեռ սկիզբն է

ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մտահոգում է ազգաբնակչության պատրաստակամությունն ու կարողությունները՝ կորոնավիրուսի համավարակի նվազեցման կամ վերացման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ դեպքեր ունի՝ դրանք վերահսկելու համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Անն Շուչատը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել են կորոնավիրուսի հարցում հաջողություն գրանցած երկրները, և թույլ է տվել, որ վիրուսն ավելի լայնորեն և ավելի արագ տարածվի:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է ընդհանուր 2 մլն 682 հազար 897 հաստատված դեպք, մահացել է 129 հազար 544 մարդ:

«Եվ սա դեռ սկիզբն է»,-հավելել է Շուչատը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին