Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է գործունեությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,  հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

«Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում: Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Դեսպանությունը տեղեկացնում է, որ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին