Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ ընդունելության կարգի վերաբերյալ։  

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։ Ընդունելությանը կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտած տղաները և աղջիկները։ Ընդունելությանը հայտագրելու համար դիմումները լրացվում են էլեկտրոնային տարբերակով monte.am կայքում մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը։

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով և չափորոշիչներով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է monte.am կայքում։ Հայտագրումից հետո դիմորդները կանցնեն բժշկական անվճար զննություն։ Բժշկական զննություն անցած դիմորդները կմասնակցեն քննություն-հարցազրույցի։

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 060 71-30-00, 60-71-30-03, 060 71-30-01 հեռախոսահամարներով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին