Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Իրանում մահապատժի են դատապարտել Amad News նորությունների պորտալի ղեկավարին

Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ Է կայացվել»,- մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ վճիռը վերջնական չԷ, իսկ նշանակում է կարող է գանգատարկվել:

Հոկտեսմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին:

Նա մեղադրվում Է հակակառավարական գործունեության եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:

Զամը հայտնի Է որպես իրանցի լրագրող եւ ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում Էր արտասահմանյան երկրներից: Նրա մշտական բնակության վայրը համարվում Էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել Է 2017 – 2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին