Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաներն ու դայակներն առողջացել են: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

««Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և բժիշկ Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է Բաթոյանը:

Մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք, որոնցից 9 երեխաների, 6-ը՝ դայակների մոտ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին