Հինգշաբթի, 05. 06. 2025

spot_img

Հունիսի 30-ին կանցկացվի տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

Տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը: 

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին