Ճապոնիայում մեկ օրում հաստավել է կորոնավիրուսային հիվանդության 110 նոր դեպք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանց կեսից ավելին հայտնաբերվել է երկրի մայրաքաղաք Տոկիոյում։
Երկուշաբթի օրը Տոկիոյում հայտնաբերվել է COVID-19 վարակի 58 նոր դեպք։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 19 343 մարդ։ Ընդհանուր առմամբ մահացել է 985 քաղաքացի, 44 հոգու վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։ Առողջացել է 17 215 քաղաքացի։