Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք են հայտնաբերում

Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտնել Է The Guardian բրիտանական հրատարակությունը:

Այսպես, անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցել են վարակման դեպքերի աճ 19 հազար 459-ով, իսկ նախընթաց համանման ժամանակաշրջանում՝ 19 հազար 906-ով:

Այսպիսով, երկրում հիվանդության դեպքերի թիվը գերազանցել Է 540 հազարը, իսկ Հնդկաստանը վիրուսի տարածման գծով աշխարհում չորրորդ տեղում Է հայտնվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Ռուսաստանից հետո: Մահվան ելքով դեպքերի թիվը վարակվածների շրջանում հասել Է 16 հազար 504-ի:

Մինչդեռ փորձագետները երկյուղում են, որ շուտով Հնդկաստանի հիվանդանոցները կարող են դժվարություններ ունենալ հիվանդների հոսքի պատճառով: The Guardian-ը գրում Է, որ մինչդեռ երկրի արեւմուտքում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել Է COVID-19-ի ամենաշատ դեպքերը, մեկուսացման մասնակի ռեժիմը երկարացրել Է մինչեւ հուլիսի վերջը:

Նոր կանոնների համաձայն, բնակիչները կարող են խանութներ ու զբոսայգիներ այցելել բնակության վայրից 2 կիլոմետր շառավղով, բայց իշխանությունները բնակչությանը կոչ են արել առանց հատուկ կարիքի դուրս չգալ տներից: Անցած շաբաթ նաեւ հաղորդվել Է, որ COVID-19-ի բռնկում Է տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Ասամի նահանգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին