Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը

 Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է  356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է:

Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (124 590) և Եգիպտոսում (61 130): Մահացության մեծ թիվ է գրանցվել Եգիպտոսում (2533), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2340) և Ալժիրում (885):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասինԱՀԿի վերջին տվյալներովաշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  9 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 400 հազարիցիսկ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 215-ի:

Հայաստանում հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպքապաքինվել է  762 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին