Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, հունիսի 27-ին,  կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ: Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Հսկողությունն իրականացվում է առողջապահության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին