Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշեց Զարգարյանը:

Հունիսի 26-ին ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Զարգարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ 

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենքշինություններինայդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿի 10 ջարատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս ՑոլակյանըԿրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Արայիկ ՀարությունյանըԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինությանտեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջփրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկՓրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին