Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

«Դա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է: Անհապաղ բողոքարկելու ենք այդ որոշումը: Դատավորն իրավունք չուներ այդ գործը քննելու»,- ասաց Անանյանը: 

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին