Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Վարչապետը խոսել է առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու կարևորության մասին

Արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու նպատակն ընդամենը օրենսդրական մեխանիզմն ամբողջացնելն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ո՞ր դեպքերում են բժշկական կենտրոններում նշանակվելու ժամանակավոր տնօրեններ և արդյոք հեշտ կլինի գտնել կառավարիչների, վարչապետը պատասխանեց, որ ներկա պահին նման գործողությունների կարիք չկա։

«Մեր բոլոր բժշկական կենտրոնները շատ ակտիվ համագործակցում են Առողջապահության նախարարության և Կառավարության հետ և ակտիվ իրականացնում են իրենց գործառույթները։  Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում, մասնագետներն ուսումնասիրում են կառուցակարգերը, ընթացակարգերը,փորձում են ի հայտ բերել զուտ օրենսդրական այն բացերը, որոնք կարող են տեսականորեն գոյություն ունենալ: Այդ փոփոխությունն ընդամենը օրենսդրական մեխանիզմն ամբողջացնելու նպատակ ունի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին