Արցախում հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114 դեպք, որոնցից 77-ը՝ բուժված:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ, և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք:
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 828 մարդ, կա մեկուսացված 68 անձ։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։






