Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր, 1 անձ աշխատակազմից

ՀՀ ազգային ժողովում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Ունենք 3 հաստատված դեպք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»,-ասաց Մինասյանը:

Թեստ է հանձնել «Իմ քայլը»-ից Ծովինար Վարդանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեստ չի հանձնել: 

Մինասյանը հստակ չկարողացավ ասել, թե ովքեր թեստ կհանձնեն, կորոշվի՝ ըստ բժշկի ցուցման: ԱԺ աշխատակազմում դեպքի հաստատումից արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ մեկ հոգի, որը կոնտակտավոր է, պետք է թեստ հանձնի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին