Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Սյունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 205 դեպք, ապաքինվել է 127 քաղաքացի

ՀՀ Սյունիքի մարզում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205 դեպք, որոնցից 127-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Մարզում գրանցվել է 1 մահ, փաստացի բուժում է ստանում 77 հիվանդ, որից՝ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 58 ասիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։

Կապանում վարակվել է 9, Գորիսում՝ 6, Սիսիանում՝ 33, Մեղրիում՝ 25, Տաթևում և Գորայքում 2-ական հոգի»,- հայտնում են մարզպետարանից:

Հայաստանում հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 717 դեպք, որոնցից 10 797-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 404  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 100 400 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 386 դեպք:  Արձանագրվել է նաև մահվան 130 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին