Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նախագահը հիշեցրել է, որ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատած տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձը պարբերաբար տրամադրել է տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը:
«Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից»,- նշել է Արցախի նախագահը:






