Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում հորդորում է եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը:

«Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորություններն անսահմանափակ չեն: Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք կարող է կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին