Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը կանցկացվի ՀՀ-ում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները:

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արձանագրության միջոցառումների իրականացման ընթացքը քննարկելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից:

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես առողջապահության ոլորտում: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը անցկացնել Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում: Հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և արդեն իսկ հաստատված միջոցառումների արդյունավետ իրականացումը ապահովելու ուղղությամբ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին