Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Գերմանիան կիրառում է նոր սահմանափակումներ մսամթերքի գործարանում COVID- 19- ի բռնկման առնչությամբ

Սահմանվել են նոր սահմանափակումներ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա նահանգում մսամթերքի վերամշակման գործարանում կորոնավիրուսի բռնկումից հետո. այս մասին հայտնել է նահանգի վարչապետ Արմին Լաշետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սահմանափակումների մասին հաղորդում է CNN-ը:

Արգելվել են խմբակային հանդիպումները, իսկ դպրոցները, ցերեկային խնամքի կենտրոնները, թանգարանները, ռեստորանները, պանդոկները, լողավազանները, մարզադահլիճները և այլ հասարակական վայրերը փակվելու են:

Լաշետը նշել է, որ նոր միջոցառումները անհրաժեշտ էին, քանի որ վերջին օրերին Toennies մսամթերքի վերամշակման ֆաբրիկայում 1553 աշխատողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Կարգադրվել է, որ տեղի 7000 աշխատակիցները և նրանց ընտանիքները ինքնամեկուսացվեն, նույնիսկ եթե նրանց թեստը բացասական լինի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին