Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Աննա Հակոբյանը տեսակապով մասնակցել է կանանց քաղաքական առաջնորդության միջազգային համաժողովին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, համաժողովը կազմակերպել են «G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը», «Կին քաղաքական առաջնորդների միավորումը» և «Նորարարական ախտորոշման հիմնադրամը»:

Համաժողովի նպատակն էր միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով:

 Համաժողովի բանախոսներն էին  Սենեգալի հանրապետության նախկին վարչապետ Ամինատա Տուրը, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանը, Աֆրիկյան միության սոցիալական հարցերով հանձնակատար Ամիրա Էլֆադիլ Մուհամեդ Էլֆադիլը, Նորարարական ախտորոշման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կատարինա Բոեհմեն, կին քաղաքական առաջնորդների միավորման հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոչ-Մեհրին, G20 առողջապահության և զարգացման համագործակցության գործադիր տնօրեն Հատիս Քուչուկը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին