Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ֆրանսիայից բժիշների հաջորդ խումբը Երևան կժամանի շուտով, ներգրավված կլինեն ներկայացուցիչներ սփյուռքից

Ֆրանսիայից բժիշկների հաջորդ խումբը Երևան կժամանի չորեքշաբթի օրը, դրանում ներգրավված կլինեն սփյուռքի մեր հայրենակիցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մեծ պատիվ էր հյուրընկալվել Հայաստանում և կարողանալ աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում: Որքան հնարավոր էր, մենք կարողացանք աջակցել, օգնել և կիսվել մեր գիտելիքով, և որքանով, որ դա եղավ նպատակահարմար, շատ գոհ ենք դրա համար: Առավել ևս իմ պատվիրակության կազմում, որը բաղկացած էր 10 հոգուց, ոչ ոք հայ չէր, բայց կարծում եմ, որ բոլորը շատ հայեցի մոտեցան հարցին, և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հայի արյան նշույլ ունի իր արյան մեջ: Հաջորդ առաքելությունը Երևան կժամանի չորեքշաբթի օրը: Այս անգամ այս առաքելության շրջանակներում ներգրավված կլինեն սփյուռքի մեծ քանակությամբ մասնակիցներ, որոնք շատ ուրախ էին ժամանակ Հայաստան և օգնել»,-ասաց Մինյոնը:

Նա նշեց, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար ուղերձը և հիմնարար լծակն է՝ այս հիվանդությունից ազատվելու համար:

Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին