Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին

Սահմանադրական դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ սահմանադրական դատարանի  նիստերի ժամանակացույցից։

«ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց․

 

1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝  ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի՝  Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» գործը վերաբերվում են նույն հարցին, համաձայն
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝  Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելո վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին»,- նշված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին