Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Թորոսյանը իրավիճակի շտկման բանալին է համարում հակահամաճարակային կանոնների պահպանումը

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի շտկման բանալին հակահամաճարակային երեք կանոնները պահելու մեջ է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Կարծես թե, ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքի, երբ հարաբերականորեն քիչ թեստեր էին արվել, տատանվում է մոտ 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել: Դա, կարծում եմ, որ մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է նաև, երբ մեր քաղաքացիները, անսալով իշխանությունների, վարչապետի, ԱՆ-ի կոչին, ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ, ավելի շատ տեղերում, ավելի շատ իրավիճակներում, ավելի հաճախ սկսեցին լվանալ իրենց ձեռքերը և ավելի շատ իրավիճակներում փորձեցին պահել սոցիալական հեռավորությունը: Եվ միայն դրանում է, և մենք ենք զգում իրավիճակի շտկման բանալին: Նույնիսկ այս կայուն վիճակի, լավ իմաստով, «մեղավորը» մեր կանոնները պահպանելն է»,-ասաց նախարարն ու կոչ արեց պահել կանոնները:

Թորոսյանը մեծապես կարևորեց արձանագրվող թվերի նվազեցումը: Նա նշեց, որ  նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում վարակված անձանց ինչ-որ տոկոս, որը բարեբախտաբար Հայաստանում դա դեռ փոքր է, դժբախտաբար մահանում է: «Այսինքն, մենք գիտենք, որ եթե այսօր արձանագրվել է 320 դեպք, ապա, դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի և պատշաճ բուժօգնության արդյունքում, միևնույն է, այդ քաղաքացիներից մոտ 1.6 տոկոս մահանալու է, այսինքն՝ օրինակ 5-6 հոգի մահանալու է այս քաղաքացիներից: Հենց դրանով է պայմանավորված, որ կարևոր է ոչ միայն պատշաճ բուժօգնութուն մատուցելը, այլ նաև այդ թվերը փոքրացնելը, որ ունենանք քիչ մահացություն»,-ասաց նախարարը:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին