Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

ԱՀ նախագահի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել է տեղական արտադրության խթանման գործիքակազմը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին պետական լիազոր մարմինների պատասխանատուների և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող  ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ խնդիր է դրված Պաշտպանության բանակի սննդի մատակարարման գործում ակտիվորեն ներգրավել տեղական կազմակերպություններին, և անհրաժեշտ է կարճ ժամանակում ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցության տարբեր գործիքակազմերի կիրառմամբ օգնել տնտեսվարողներին, քանի որ հատկապես համավարակի պայմաններում, երբ տնտեսական տարբեր սահմանափակումների առաջ են կանգնած, այն մեծապես նպաստելու է տեղական գյուղմթերքի իրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Խորհրդակցության ընթացքում առկա տնտեսական ներուժի մասին զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, իսկ առկա խնդիրների և իրենց ունեցած հնարավորությունների մասին ներկայացրել են տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին