Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ռուսաստանցի բժիշներից երկուսն արդեն Արտաշատի ԲԿ-ում են

Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խմբից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունն իրականացնելու համար արդեն ժամանել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Արտաշատի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունը կիրականացնեն մեր կենտրոնում:Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,-հայտնում են բժշկական կենտրոնից:

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Իսկ ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին