Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Մեր շնորհակալության օրը. ՀՀ նախագահ Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանի ուղերձում նշված է.

 

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։

Այսօր ձեր մասնագիտական տոնն է, բայց նաև՝ մեր շնորհակալության օրը։ Ես միանում եմ ձեր հասցեին հնչող երախտագիտության բոլոր խոսքերին և ասում.

Շնորհակալությո՛ւն, բժիշկ,

Շնորհակալությո՛ւն, բուժքույր ու բուժեղբայր,

Շնորհակալությո՛ւն, մայրապետ ու սանիտար,

Շնորհակալությո՛ւն, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ,

Շնորհակալությո՛ւն, ապագա բժիշկ, որ ուսումդ ժամանակավոր փոխարինել ես քո ապագա տնով՝ հիվանդանոցով․․․

Շնորհակալություն, բուժհիմնարկների ղեկավարներ:

Շնորհակալությո՛ւն բոլորիդ։

Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք անում եք հատկապես այս օրերին։ Համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային խառնաշփոթի մեջ կա մի անձեռնմխելի արժեք։ Դա հարգանքն ու խոնարհումն է ձեր առջև, սիրելի՛ բուժաշխատողներ։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին