Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ներկա էր Գագիկ Ծառուկյանը, գրում է Armtimes.com-ը:

Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն էր ներկայացրել: Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

Ազգային ժողովի հունիսի 16-ի հերթական նիստում պատգամավորները 87 կողմ, 0 դեմ ձայներով քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնության համար:

Նույնը օրը, դարձյալ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը նաեւ համաձայնություն տվեց ԱԺ  պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին