Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Իսպանիայի վարչապետը նշել է, որ կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք

Իսպանիայում մոտ 450 հազար կյանք է փրկվել ՝ շնորհիվ կարանտինային ռեժիմի ներդրման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նա նկատել է, որ ռեժիմի շնորհիվ կարողացել են երկրում փրկել հազարավոր կյանքեր: «Անկախ գիտական հետազոտությունների համաձայն, մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում `շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք  իրականացվել են եվրոպական երկրներում,-հայտնել է վարչապետը:

Իսպանիայում ռեժիմը, որը սկսել էր գործել մարտի 14-ից, ավարտվում է հունիսի 21-ին:

Իսպանիան COVID-19 համաճարակի հետևանքով տուժած երկրներից մեկն է, 28 հազար 315 մարդ  է մահացել կորոնավիրուսի հետևանքով, հաստատված դեպքերի թիվը 292 հազար 655 է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին