Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Մեծ Հաղթանակի 75-ամյակի շքերթին ՀՀ 75 հոգուց բաղկացած զորախումբը կգլխավորի պաշտպանության նախարարը

Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի մաուլի քարտուղար Մանե Գևոևգյանը։ 

«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,- նշել է Մանե Գևորգյանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ 

«Հարգելի պարոն նախագահ,

Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:   

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:   

Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»,- ասված է նամակի մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին