Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի 1025-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվարին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։ 

«Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։

Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին