Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Զբոսաշրջությունը փրկելու համար Իսպանիան միլիարդներ կծախսի

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար հատկացրել է 4.25 մլրդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի հայտարարությունը հաղորդում է BBC-ն:

«Իսպանիան պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել: Աշխարհում այս ոլորտում մենք առաջատար ենք, և յուրաքանչյու քայլ, որ մենք կստանձնենք, կլինի անվտանգ»,- նշել է Սանչեսը:  

Ծրագրի մանրամասները դեռևս հայտնի չեն, բայց Իսպանիայի վարչապետը նշել է, որ կանխիկ գումարներ կուղղվեն մի քանի ոլորտների` ներառյալ շուկայավարում, իջեցված հարկեր ավիաընկերությունների համար և «զբոսաշրջության ուսումնասիրման կենտրոն»-ի ստեղծում:

Զբոսաշրջությունն Իսպանիայի տնտեսության համար կենսական կարևորություն ունեցող ոլորտ է, որը կազմում է նրա տնտեսության ավելի քան 12%-ը: Այցելուների թիվը մեծացնելու համար հուլիսի 1-ից կառավարությունը թույլ կտա արտասահմանյան այցելուներին մուտք գործել երկիր՝ առանց երկշաբաթյա ինքնամեկուսացման:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին