Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ տնային պայմաններում կարված դիմակները երբեք չեն կարող լիարժեք փոխարինել բժշկական դիմակներին:
Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա՝ կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև դա մի քանի անգամ ավելի է պաշտպանում»,- ասաց Թորոսյանը կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ կտորե դիմակներ պետք է կրել միայն ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, երբ մարդը ֆինանսապես ի վիճակի չէ դիմակ գնել, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառով։ «Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր եռաշերտ բժշկական դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս ու ներս գալուց՝ փռշտալիս ու հազալիս»,-ասաց նա։






