Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Դժվար կլինի, երբ Գագիկ Ծառուկյանը չլինի մեր կազմակերպչական աշխատանքների գլխավերևում. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար դժվար կլինի, երբ իրենց ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը չլինի կազմակերպչական անմիջակյան աշխատանքների գլխավերևում։ Այդ մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու ենք հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ շարունակելու ենք թե մեր օրենսդիր գործունեությունը, թե բնակչության հետ տարվող մեր գործունեությունը։  Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քաղաքական թիմի անդամների հետ քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով և վերջում արդեն կոլեգիալ կայացվելու են մեր քաղաքական որոշումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով լուրերին, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են, Տոնոյանը նշեց. «Մամուլի իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ, որ կանխատեսումներով, բախտագուշակությունների շարքից հրապարակումներով հանդես չգան։ Եթե կա ինչ-որ հարցի վերաբերյալ ճշգրտման անհրաժեշտություն, ապա կարող են զանգել կամ ինձ կամ պարոն Վանեցյանի լրատվական ծառայություն։ Պարոն Ծառուկյանը հակասություն չունի որևէ գործակցող կողմի հետ»։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին