Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Արտակարգ դրության օրերին մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով, մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:  

«Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդուն է վերաբերվել, բայց քանի որ ապրիլի էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնական չի ամփոփվել, լիարժեք գնահատականների հնչեցնելը, կարծում ենք, վաղ է: Ավելի ստույգ կլինի երկու ամսից, արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար կարևոր է եղել հասկանալ նաև՝ արտակարգ դրության օրերին որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց վարձատրություն չի ստացել:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին