Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. ԱԳ նախարար

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ ու դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի հարցին:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին լուրջ խնդիրների առաջ է, Լիբանանում շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն այս առնչությամբ որևէ աջակցություն կցուցաբերի լիբանանահայ համայնքին:

 

«Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ, մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ ենք համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու ենք այդ երկխոսությունը, շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին:   Լիբանանահայ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ,  իրապես բավականին ճգնաժամային է:  Հայաստանը եղել և մնում է յուրաքանչյուր հայի հայրենիքն, ով ընտրում է ապրել Հայաստանում: Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել և պատրաստել այն անհրաժեշտ հիմքը, որ հնարավորություն կտա արձագանքելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ անմիջական օգնության առումով կանդրադառնան, երբ ավելի շատ հստակություն կլինի:

Պատգամավորը նշեց, որ Լիբանանում հակահայ տրամադրություններ են խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից, հետաքրքրվեց նախարարի տեսակետով:

Նախարարը պատասխանեց՝ ատելության խոսքի յուրաքանչյուր նշանակալի դսրևորում առանձնահաատուկ մտահոգության տեղիք է տալիս: «Կրոնական, էթնիկ, ռասսայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը և ոչ միայն լիբանանահայությունը, խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների»,-ասաց Մնացականյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին