ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խումբը հունիսի 16-ին մեկնել է Սիրիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
«Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած մեր հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների՝ 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:






