Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ՄԱԿ-ը հրապարակել է ՀՀ-ի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում : Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 – 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում,
  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,
  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,
  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին