ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց:
Քառօրյա նիստի մեկնարկին պատգամավորները կշարունակեն քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, այնուհետև խորհրդարանը կքննարկի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությունները:
Ազգային ժողովում կկայանա նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը:
Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր:






