Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Քննչական կոմիտեն խուզարկում է Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակը։

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այս մասին Զոհրաբյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

 

Ավելի վաղ նա հայտնել էր, որ քննիչը զանգել է իրեն և ասել է, որ պետք է խուզարկեն ԱԺ-ի իր աշխատասենյակը։ Նա թույլ չէր տվել այդ գործողություններն իրականացնել միայնակ՝ ասելով, որ ինքը պետք է հասնի խորհրդարան և այնտեղ էր հրավիրել լրատվամիջոցներին ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նրա այս հայտարարությանը հետևել էր ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանի հայտարարությունը, որն ասել էր, թե իրականությանը չի համապատասխանում ԱԺ աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու լուրը։

Չնայած այդ ամենին, Նաիրա Զոհրաբյանը հասել էր ԱԺ, որտեղ հունիսի 16-ին քննարկվում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Զոհրաբյանը նախընտրել է մասնակցել նիստին։

«Ինձ քննիչը հարցրեց՝ արդյոք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»,- նշել է պատգամավորը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին