Շաբաթ, 13. 09. 2025

spot_img

Թրամփը հայտնել է, որ ոստիկաններին կարգելվի խեղդող հնարքներ կիրառել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոստիկաններին կարգելվի բերման ենթարկվողների նկատմամբ խեղդող հնարքներ կիրառել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկաններին կթույլատրվի խեղդող հնարք կիրառել միայն այն դեպքում, երբ վտանգ կլինի սեփական կյանքի նկատմամբ:

ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ ԱՄՆ-ում ձևավորված բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը: Բողոքի ցույցերը տարածվել են նաև այլ երկրներում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին