Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանը պարետին առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը

Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7 տոկոս), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Վերաբացվելուց հետո՝ առաջին օրերին, հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որն այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոսը»,- նշել է Կարապետյանը։

Նա հայտնել է, որ հավանական է՝ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վարչական շրջանի երեխաների համար։ Կարապետյանը հույս է հայտնել, որ վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ հնարավոր կլինի նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։ Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ առաջիկա օրերին կտեղեկացնեն, թե որ վարչական շրջանում, որ մանկապարտեզները կգործեն:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին