Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Գնաճը նախորդ տարում ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում

Հայաստանում գնաճը նախորդ տարում ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը:

 

«2018-ի վերջին գնաճը կազմել էր 1,8 տոկոս:  2019-ի սկզբին մշակված դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն էր տալիս գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ  ցածր գնաճը ձևավորված միջավայրում նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարխսմանը և գների կայունության ամրապնդմանը: Տարվա ընթացքում գնաճը ձևավորվել է իր ծրագարվորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը պայմանավորված է մի քանի գործոններով»,-ասաց Գալստյանը:

Առաջինը՝  2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքկանությունը շատ ավելի զսպող էր, քան նախատեսված էր պետական բյուջեի մասին օրենքով: Երկրորդը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմներով պայմանավորված՝ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկ էր ձևավորվել: Ինչպես նաև համաշխարհային հումքային և պարենային  շուկաներում գների կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կար: Միաժամանակ ԿԲ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր գնաճին նպաստում են նաև որոշակի կառուցվածքային  գործոններ, ինչպիսիք են մասնավորապես կառավարության կողմից  իրականացվող բարեփոխումների ներքո առանձին ապրանքային շուկաներում շարունակաբար ավելացող մրցակցության արդյունքում կազմակերպությունների հավելադիրների որոշակի նվազումը,  սպառողական պահանջարկի տեղաշարժը երկարաժամկետ օգտագործման ապրանքների՝ մասնավորապես ավտոմեքենաների ուղղությամբ: Այս ամենի արդյունքում դիտվել է համախառն պահանջարկի թուլացում, և տարին ամփոփվել է թե ընհդանուր և թե բնականոն գնաճի՝ ծրագրավորվածից ցածր ցուցանիշներով:

Գալստյանը նաև հիշեցրեց, որ ԿԲ-ն տարվա երկրորդ կեսին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6-ից իջեցնելով 5,5 տոկոսի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին