Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Ոստիկաններն անվտանգության կանոնները խախտող քաղաքացիներին տուգանելուց բացի կտան դիմակներ

Հայաստանում պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ դիմակ չկրելը ամոթ լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է այնպես լինի, որ մեկ քաղաքացին մոտենա մյուսին և ամոթանք տա, ասի՝ ինչու չես կրում դիմակ, հարգելի քաղաքացի: Խնդրի, բացատրի կամ եթե հնարավորություն ունի դիմակ չունեցողին դիմակ նվիրի: Մենք հիմա այդպիսի մեխանիզմներ նույնպես քննակում ենք: Կամավորներ կան, որ շրջում են ու դիմակներ են առաջարկում: Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները քաղաքացիներին, երբ տուգանում են դիմակ չկրելու համար, նաև դիմակ տան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով՝ լավագույն ցուցանիշ է համարվում այն, երբ վարակի տարածման համաթիվը մեկից ցածր է: Այդ դեպքում կարելի է ասել, որ համաճարակի ճգնաժամի հաղթահարումը հուսալի ճանապարհի վրա է: Հետևաբար, բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկել վարակի տարածման կորն իջեցնելու համար:

«Որպես ժողովրդի կողմից ընտրված կառավարություն՝ մենք ակնկալում ենք, որ մեր սիրելի հայրենակիցները կհետևեն մեր առաջարկած անվտանգության կանոններին: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հետևում են անվտանգության կանոններին և խնդրում եմ՝ առանց դիմակի մարդկանց կողքով անտարբեր մի անցեք: Անպայման մոտեցեք և խնդրեք, որ դիմակ կրեն, պահպանեն սոցիալական հեռավորություն»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ սխալ վարքագծով բազմաթիվ քաղաքացիների դատապարտում ենք մահվան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին